Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռոնալդուն դիմել է «Ռեալի» երկրպագուներին. «Խնդրում եմ բոլորիդ հասկանալ ինձ»

Ռոնալդուն դիմել է «Ռեալի» երկրպագուներին. «Խնդրում եմ բոլորիդ հասկանալ ինձ»
11.07.2018 | 13:45

Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Ռեալին» և նրա երկրպագուներին ակումբում անցկացրած տարիների համար և երկրպագուներին խնդրել է ընդունել իր որոշումը։ Նա պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ։ «Ռեալում» և Մադրիդում անցկացրած տարիները, հնարավոր է, իմ կյանքի ամենաերջանիկն են եղել։ Ակումբին և քաղաքին ես անչափ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այն սիրո համար, որ ես ստացել եմ։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ժամանակն է իմ կյանքում նոր փուլ սկսելու։ Հենց այդ պատճառով էլ ես ակումբին խնդրեցի ինձ բաց թողնել։ Խնդրում եմ բոլոր երկրպագուներիս ինձ հասկանալ։

Երկրպագուները անհավանական են եղել բոլոր 9 տարիներին։ Դրանք յուրահատուկ 9 տարիներ էին։ Ես ցնցող ընկերներ եմ ունեցել թիմում։ Նրանց շնորհիվ ես 4 «Ոսկե գնդակ» և 3 «Ոսկե կոշիկ» եմ շահել։ Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ մեծ ակումբում։ «Ռեալ Մադրիդը» գերել է իմ սիրտը և իմ ընտանիքը, այդ պատճառով էլ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. ակումբին, նախագահին, տնօրեններին, գործընկերներին, բժիշկներին, ֆիզիոթերապևտներին և բոլոր աշխատակիցներին։ Ես շատ եմ մտածել և գիտեմ, որ նոր փուլի ժամանակն է եկել։ Ես գնում եմ, բայց այս համազգեստը և «Սանտյագո Բեռնաբեուն» առաջվա պես մնալու են ինձ հետ, որտեղ էլ որ ես լինեմ։ Շնորհակալ եմ բոլորին, և ինչպես առաջին անգամ 9 տարի առաջ մարզադաշտում, ես ասում եմ՝ Hala Madrid»: Ռոնալդուն «Ռեալի» կազմում 438 խաղ է անցկացրել և 451 գոլ է խփել։

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ